Թուխ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուխ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Թուխ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Այլ անվանումներ | Թուխք, Թուղին, Թուղխ, Տուխ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 272 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | թուխեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Թուխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավարևմտյան ափին, Թուխ գետի գետաբերանից մի փոքր հյուսիս-արևմուտք՝ փոքրիկ ձորահովտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական գյուղ է։ Այն հնուց գտնվել Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում։ Միջին դարերում Թուխը եղել է գրչության կենտրոն։ 1985 թվականի դրությամբ պահպանվել էր աստեղ գրված XV դարի մի ձեռագիր։
Թուխն ուներ եկեղեցի և վարժարան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային և արևմտյան կողմերից շրջափակված է անտառապատ լեռներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 272 (41 տուն) հայ բնակիչ։ 1895 թվականին թուրքերի կողմից կազմակերպված կոտարածի ժամանակ հայերը կողոպտվել և կոտորվել են, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնաջնջվել կամ տարագրվել։
Պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուխի մոտ է գտնվում Թուխի վանքը։ Իսկ 1970 թվականին իտալացի ճարատարապետները այստեղ հայտնաբերել են հայկական բազիլիկ եկեղեցու ավերակներ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 492
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 231)։ |
|