Jump to content

Փարխանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարխանդ (այլ կիրառումներ)


Փարխանդ (քրդ.՝ Perxend, թուրքերեն՝ Kireçtaşı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում՝ Փարխանդ գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 4 կմ հարավ՝ Բիթլիս գետի և նրա ձախակողմյան վտակ Փարխանդի միախառնման վայրում։

Փարխանդի բնակչությունը թուրքերի կողմից կողոպտվել ու կոտորվել է 1895 թ․-ին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ամբողջովին ենթարկվել են բռնագաղթի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թ․-ին ուներ 51 տուն՝ 325, իսկ 1909 թ․-ին 331 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և արհեստներով։

Պատմամշակությային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարխանդն ուներ Ս․ Անտոնյանց անունով եկեղեցի։ Գյուղի հյուսիսում գտնվում էր Ս․ Հակոբ ավերակ վանքը, իսկ գյուղից 1 կմ հեռավորության վրա բլրակի վերածված մի բերդ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 244-245