Jump to content

Ծվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ծվար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում` Դատվանի գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, Բիթլիս գետի վերին հոսանքի ձախ կողմում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում ուներ 30 տուն, իսկ 1909 թվականին 17 տուն` 86 բնակչով։

Տեղի հայ բնակչությանը թուրքերն առաջին անգամ կողոպտել ու ջարդել են 1895 թվականին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ենթարկել են բռնագաղթի։

Պատմամշակույթային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծվարն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, իսկ գյուղի արևելյան կողմում գտնվում էր Ս. Խաչ ուղտատեղին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 868
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 143