Խմելջուր
Արտաքին տեսք
Խմելջուր (քրդ.՝ Xemcor, թուրքերեն՝ Tatlıkaynak), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք, Բիթլիսի գետի վերին հոսանքի հովտում, խճուղային ճանապարհի վրա։
Ըստ Ղ. Ինճիճյանի գյուղի մոտ կար ջրառատ աղբյուր, որը կոչվում էր Խմբել ջուր։
1880-ականներին ուներ 14 տուն, իսկ 1909 թվականին՝ 12 տուն հայ բնակիչ։ Հայ բնակչությունը կողոպտվել և ոչնչացվել է թուրքերի կողմից 1895 թվականին կատարված ջարդերի ժամանակ։
Գյուղն ուներ Ս. Հակոբ եկեղեցի[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 742
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|