Բռնաշեն
Ավան | |
---|---|
Բռնաշեն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խութ-Բռնաշենի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | բռնաշենցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Բռնաշեն, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում էր անմատչելի վայրում՝ լեռներով շրջապատված անդնդախոր ձորերում։ Ավանի մոտով է անցնում Բռնաշեն գետակը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915-1918 թվականներին գյուղը ավերվել և ամայացվել է թուրքերի կողմից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին Բռնաշենն ուներ ավելի քան 100 տուն հայ բնակիչ։ Բնակիչները քաջ և խիզախ էին և ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրք ջարդարարների դեմ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բռնաշենի մոտ է գտնվում Ս. Աղբերիկ վանքը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 739
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 540)։ ![]() |