Աղաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Աղաղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԱլինան, Ալիջան, Արաղ, Բըքլից, Բքլենց, Բքլից
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն140 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղաղցի
Ժամային գոտիUTC+3

Աղաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում է Խլաթ քաղաքի և Դատվան գյուղաքաղաքի միջև՝ Վանա լճի արևմտյան ափին։

Աղաղը հիշատակվել է դեռևս XV դարում։ Գյուղը մտել է Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի մեջ։ Լճի մակարդակի բարձրացման պատճառով գյուղի եկեղեցին կղզիացած մնացել էր ջրի մեջ։

XIX դարավերջին ուներ 18-20 տուն՝ 140 հայ բնակչով։

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապուհությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև ձկնորսությամբ։

Աղաղն ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 154