Ջրհոր (Խլաթի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրհոր (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ջրհոր | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
| Գավառակ | Խլաթի գավառակ | |
| Այլ անվանումներ | Ջրխոր, Ջուրախոր, Ջուրխ, Ջուրխոր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 316 մարդ (1909) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | ջրհորցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Ջրհոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Գրգուռ լեռան ատառապատ լանջին՝ Վանա լիճը թափվող գետակի ափին։
1909 թվականին ուներ 37 տուն՝ 316 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։
Ջրհորն ուներ հայկական եկեղեցի և վարժարան։
1895 թվականին թուրքերի կողմից գյուղը ավերվել և կողոպտվել։ Բնակիչների մի մասը սրի է քաշվել։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվել են բոլոր հայերին։ Նրանց մեծ մասին կոտորել են աքսորի ճանապարհին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 421
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 545)։ |
