Հերսոնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հերսոնք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԽերսոնկ, Խերսոնկ, Խերսունգ, Հեսրոնք, Հետսանք, Հերսանկ, Հերսանք, Հերսունք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն262 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունհերսոնքեցի
Ժամային գոտիUTC+3
Հերսոնք (Աշխարհ)##
Հերսոնք (Աշխարհ)

Հերսոնք (քրդ.՝ Êrsonk), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 5 կմ հյուսիս՝ բլրապատ վայրում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերսոնքը եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1882 թվականին ուներ 19 տուն՝ 205 հայ բնակչով, իսկ 1909 թվականին 28 տուն՝ 262 հայ բնակչով։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Հերսոնքը ավերվել է թուրքերի կողմից։ Բնակչության մի մասը զոհվել է, իսկ մյուսները բռնությամբ տեղահանվել են։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերսոնքում կար Ս. Թորոս անունով հայկական եկեղեցի[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 409

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 383