Jump to content

Կամուրջ (Խլաթի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամուրջ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կամուրջ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԿարմունջ, Կարմուչ, Կարմուջ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն700 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկամուրջեցի
Ժամային գոտիUTC+3
Կամուրջ (Խլաթի գավառ) (Աշխարհ)##
Կամուրջ (Խլաթի գավառ) (Աշխարհ)

Կամուրջ (քրդ.՝ Qarmûc), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, Վանա լճի արևմտյան ափի մոտ գտնվող մի փոքրիկ գետակի ափին՝ Դատվան և Խլաթ բնակավայրերի միջև։

Գյուղը եղել է գրչության կենտրոն։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

XX դարի սկզբին ուներ 700 հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, անասնապահությունը և արհեստներն էին։

Կամուրջն ուներ Ս. Աստվածածին և Ս. Դանիել անուններով հայկական եկեղեցիներ։ Ունեցել է դպրոց[1]։

1909 թվականին ուներ 57 տուն (688 բնակիչ)։ Գյուղում կար երկու եկեղեցի (Մ. Աստվածածին և Մ. Դանիել)։ Բնակիչները զբաղվում Էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք տեղահանվել և բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 925
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 217