Կծվակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կծվակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԳծվակ, Գոզվակ, Կազվիզ, Կիզվազ, Կցվակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն514 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկծվակեցի
Ժամային գոտիUTC+3

Կծվակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Դատվանից 6 կմ հյուսիս՝ Վանա լճի ափին։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը կապված է Կայծակ տանուտիրոջ անվան հետ։ Մեկ այլլ վարկածի համաձայն առաջացել է կծու և ակ բառերից և բնորոշում է գյուղի կծու ջուր ունենալը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին գյուղի բնակչությունը ենթարկվել է կոտորածի, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվել է։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կծվակը զուտ հայաբնակ գյուղ է եղել։ 1882 թվականին ուներ 71 տուն՝ 642 հայ բնակչով, իսկ 1909 թվականին ուներ 642 (60 տուն) հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կծվակն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Գյուղն մոտ կար միջնադարյան բերդ, որի ավերակները XX դարի սկզբին դեռ երևում էր բլրի գագաթից[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 156

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 485