Ձորկոնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ձորկոնք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներՁորկանք, Ձորկոնից գյուղ, Ձորկունք, Ցորգոնք, Ցորկանկ, Ցորկոնք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն84 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունձորկոնքեցի
Ժամային գոտիUTC+3

Ձորկոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից հարավ, Դատվան գյուղաքաղաքից 3 կմ հարավ-արևելք՝ Վանա լճի հարավարևմտյան ափին։

1882 թվականին ուներ 104, իսկ 1909 թվականին ուներ 84 հայ բնակիչ։

Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունը, երկրագործությունը և նավարարությունն էր։ Զբաղվում էին նաև ձկնորսությամբ։

Ձորկոնքն ուներ հայկական եկեղեցի։

Բնակչությունը թուրքերի կողմից բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 488