Մոկս (գետ)
Արտաքին տեսք
| Մոկս | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | մոտ 52 կմ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Տավրոսյան լեռնահամակարգ |
| Գետաբերանի տեղակայում | Արևելյան Տիգրիս |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Ակնդաշտ |
| Երկիր | |
Մոկս (պատմ.՝ Որբ), գետ Հայկական լեռնաշխարհում, Արևելյան Տիգրիսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Հայկական Տավրոսի համակարգի Ռշտունյաց լեռների հարավային լանջերից՝ մոտ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 52 կմ է։ Հոսում է անտառապատ, անդնդախոր ձորերով՝ հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |