Ծիծառնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Ծիծառնե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՇատախի գավառակ
Այլ անվանումներԾիծառն, Ծիծռան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Ծիծառնե (Ծիծառն, Ծիծանց), ավան (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հովնան Մամիկոնյանի հաղորդած ավանդության՝ անունն առաջացել է ոմն Ծիծառնիկի անունից, ով Ներսես Գ կաթողիկոսի օրոք (641-661 թթ) Տարոնի Ս. Կարապետ վանքից գողացած խաչափայտի կտոր է բերել գյուղ, տեղադրել իր կառուցած Ս. Խաչ կամ Ծիծռան վանքում (659 թ.)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին գյուղն ուներ 25 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծառնեում կար Ս. Խաչ կամ Ծիծռան վանքը, որը կառուցվել էր 659 թվականին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 125

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 848
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 125 CC BY-SA icon 80x15.png