Գեղաշեն (Շատախի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Գեղաշեն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Շատախի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 392 մարդ (1909) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Գեղաշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում[1]։ Գտնվում էր գավառակի հյուսիսարևմտյան մասում՝ Անթանիա վանքի մոտ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915-1918 թվականներին գյուղն ավերվել է, բնակիչները սրի են քաշվել ու տեղահանվել։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին Գեղաշենն ուներ 392 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղաշենն ուներ 3 կիսավեր եկեղեցի և Ս. Ստեփանոս անունով մի եկեղեցի[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բիթլիսի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 824
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 712)։ ![]() |
|