Սեմալ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Սեմալ | ||
| 38°38′43″N 41°22′24″E / 38.64528°N 41.37333°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
| Գավառակ | Սասունի գավառակ | |
| Այլ անվանումներ | Սենա գյուղ, Սեմոլ, Սիմա, Սիմալ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1000 մարդ (XX դարասկիզբ) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | սեմալցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Սեմալ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 20-22 կմ հարավ-արևմուտք, Անդոկ լեռան հյուսիսային կողմում, Սեմալ լեռան հյուսիսային կողմում։
Որոշ բաժանմամբ մտել է Գենջի գավառակում։
Ավանդապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության գյուղը կառուցվել է Նոյ նահապետի թոռան՝ Սեմի, խփած վրանի տեղում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 1000-ից ավելի հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը խոշոր եղջերավոր անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թ.-ին գյուղացիները դիմադրություն են ցույց տվել թուրք և քուրդ հերոսակներին, բայց վերջիններիս հաջողվել է մի տասնյակ տուն կողոպտել և ավերել։
1904 թ. ապրիլի 13-ին թուրք-քրդական ուժերը որոշում են գրավել Սեմալը և մտնել Գելիեգուզան։ Հայդուկները Անդրանիկի, Մուրադ Սեբաստացու և Հրայրի գլխավորությամբ քաջարի դիմադրություն են ցույց տալիս։ Մինչև երեկո տևած կռվում մահանում է Հրայրը։ Թշնամուն հաջողվում է Սեմալը գրավել, բայց հայդուկներին հաջողվում է ժողովրդին տեղափոխել Գալիեգուզան։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ սեմալցիները հերոսական դիմադրություն ցույց տվեցին թուրքերին, սակայն հայերից քչերին հաջողվեց փրկվել։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 567
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 278)։ |
