Ալիեն
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Ալիեն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սասունի գավառակ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ալիենցի |
Ալիեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։
XIX դարի վերջերին ուներ ավելի քան 200 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին անասնապահությամբ ու երկրագործությամբ։
Գյուղն ուներ վարժարան և հայկական եկեղեցի։
1894 թվականին թուրք հրոսակները Ալիենում այրել ու կողոպտել են 165 տուն, իսկ 1914–1918 թվականներին հիմնովին ավերել։ Միայն շատ քիչ բնակչի հաջողվեց փրկվել թշնամու սրից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 82 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 171)։ |
|