Բոզըկան
Գյուղ | ||
---|---|---|
Բոզըկան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Սասունի գավառակ | |
Այլ անվանումներ | Բոզըկանք, Բոզըքան, Բոզկան, Պոզըկան, Պոզըքան, Սանասանա, Սանասուն, Սասուն, Սասուն Հին, Քաղքիկ, Քյաղքիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բոզըկանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բոզըկան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունում։ Գտնվել է Բուն Սասուն գավառում, ըստ որոշ տեղաբաշխմամբ Տալվորիկի գավառակում` նրա հյուսիսարևելյան կողմում, Տալվորիկ գյուղից 15 կմ հեռավորության վրա` Բաթման գետի ձախ վտակներից մեկ վերին հոսանքի շրջանում։
Բոզըկանը համարվում էր Գելիեգուզան գյուղախմբի գլխավոր գյուղը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1914 թ.-ն ուներ 102 տուն հայ և քուրդ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն ու այգեգործությունն էր։
Պատմամշակութային արժեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոզըկանում է գտնվում Սասունցի Դավթի բերդը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 717
|