Jump to content

Հրուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հրուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Հազզո-Խաբլջոզ գավառակում։

1880-ական թթ.-ին ուներ 10 տուն՝ 60 հայ բնակչով։

Հրուտն ուներ Ս. Աստվածածին անունով վանք, որը բաղկացած էր տաճարից, գավիթից և այլ օժանդակ կառույցներից։ Վանքն ավերվել է 1915 թ.-ի մեծ եղեռնի ժամանակ[1]։Վանքի ավերակակույտը պահպանվում է մինչ օրս ։Գյուղը գտնվել է Տնգետ գետակի աջ կողմում՝ մրգատու այգիների մեջ ։Հրուտի հայ ազգաբնակչությունը եղեռնից հետո հաստատվել են Արևելյան Հայաստանի Թալինի շրջանի Աշնակ գյուղում։ Ներկայումս Հրուտում բնակվում են քրդեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 462-463
  2. Կիրակոսյան, Գեղամ (2010). Սասուն. էջ 186.