Ճախրկանք
Գյուղ | |
---|---|
Ճախրկանք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սասունի գավառակ |
Այլ անվանումներ | Ճախրակ, Ճախրական, Ճախրկան, Ջախըրգան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ճախրկանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Փսանք գավառակում՝ Ծովասարի հարավային ստորոտին։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը կապված է Սասունցի Դավիթի լեգենդի հետ։ Ըստ ավանդության Դավիթը Կոզբադինի ձեռքից ազատում է սասունցի կանանց և աղջիկներին և Սասունի մոտակայքում նրանց համար բնակավայր է հիմնում։ Իսկ որպեսզի կանայք պարապ չմնան, Դավիթը մի տասնյակ ճախարակ է պատրաստել տալիս և գործի դնում կանանց։ Հետագայում բնակայրը միացել է Սասունին և դառել է որպես նրա թաղ։ Այն կոչվել է Ճախրական-Ճախրականոց։
Ըստ ավանդույթի գյուղում է գտնվել Սասունցի Դավթի ձեռքով շինած ջրաղացը։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճախրկանքում է ծնվել «Սասնա Ծռերի» վիպասաց Թովմաս Հարությունի Դավթյանը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 596
|