Խոց (Սասունի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոց (այլ կիրառումներ)
Խոց (նաև՝ Խոծոծվանք), Խողց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Ծովասար գավառակում։ Գտնվում էր Ծովասարի փեշերին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ական թթ.-ին ուներ 30 տուն, XX դարի սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցում էր Խոցոց կամ Խոծոծ վանքը, ուր գտնվում էր Ս. Թովմա առաքյալի ուխտավայրը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 804
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 91)։ ![]() |
|