Քարակերտ, գյուղ ՀայաստանիԱրմավիրի մարզում։ Գտնվում է քարքարոտ հարթավայրում, մարզկենտրոնից 28 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1110 մ։
Նախկինում ունեցել է Կարմրաշեն անվանումը։ Քարակերտ է անվանվել 1965 թվականի հունվարի 21-ին։
Քարակերտի ազգաբնակչության փոփոխությունը։ Բնակչության աճը կատարվել է նախկին Թալինի և Անիի շրջաններից տեղափոխվածների հաշվին։ Մարդիկ այստեղ են հաստատվել դեռևս 15-րդ դարից[2]։