Լեռնագոգ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Լեռնագոգ | |||
| Լեռնագոգ | |||
| 40°15′25″N 43°54′29″E / 40.25694°N 43.90806°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի | ||
| Գյուղ | Բաղրամյան | ||
| Ղեկավար | Սարգիս Մարգարյան | ||
| Այլ անվանումներ | Խոզաբուծական սովխոզին կից | ||
| ԲԾՄ | 1035 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 2500[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր, | ||
| Կրոնական կազմ | |||
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
| Փոստային ինդեքս | 1006 | ||
| |||
Լեռնագոգ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում՝ ծովի մակերևույթից 1035 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Արմավիրից հեռու է 25 կմ հյուսիս-արևմուտք։ Կառուցվել է խոզաբուծական պետական տնտեսության բանվոր-ծառայողների համար։
Նախկինում կրել է «Խոզաբուծական սովխոզին կից» անվանումը։ 1978 թվականի հունվարի 25-ին գյուղը վերանվանվել է Լեռնագոգ անունով։ 2020 թվականի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 2436 մարդ[2]
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժարան, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։ Գյուղում ակտիվ գործում է Երիտասարդական կենտրոն ` որը հիմնվել է գյուղի երիտասարդների կողմից, համայնքի աջակցությամբ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնագոգի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
| Տարի | 1981 | 1989 | 2001 | 2011 | 2020 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 1100 | 2415 | 2171 | 1700[1] | 2436 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, պարի համույթ, գործում է բռնցքամարտի, ֆուտբոլի և այլ սպորտաձևերի խմբակներ ևս։
Գյուղում ակտիվ գործունեություն է ծավալում Լեռնագոգի Երիտասարդական խորհուրդը, 2025 թվականի հունիսի 17-ին պաշտոնապես բացվել է Լեռնագոգի Երիտասարդական կենտրոնը։ Կենտրոնը հիմնվել է գյուղի մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ և ջանքերով։[Կրթություն 1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնագոգ, «Համայնքապատկեր» հեռուստահաղորդում
Լեռնագոգի միջնակարգ դպրոց`https://www.facebook.com/profile.php?id=100057624490664&mibextid=JRoKGi
Լեռնագոգի Երիտասարդական խորհուրդ` https://www.facebook.com/share/1ZQFwXbFPd/
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 85» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 25-ին.
| |||||||||||||||||||||||||||||
- ↑ ավելացում
<ref> tags exist for a group named "Կրթություն", but no corresponding <references group="Կրթություն"/> tag was found.