Արտաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Արտաշար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղապետՄանվել Օհանյան
Մակերես7.3 կմ²
ԲԾՄ843 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1218[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարտաշարցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (235)
Փոստային ինդեքս0919[2]
##Արտաշար (Հայաստան)
Red pog.png
##Արտաշար (Արմավիրի մարզ)
Red pog.png

Արտաշար, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 11 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 843 մ բարձրության վրա։ Գյուղն ի հայտ է եկել մոտավորապես 1650-ական թվականներին։ Սկզբնական շրջանում բնակչությունը շատ քիչ է եղել ապրել են մոտ 6 ընտանիք։ 1915 թվականի ջարդերից հետո գյուղ են եկել և բնակություն հաստատել հիմնականում Մուշից գաղթած մարդիկ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արտաշարի մշտական բնակչությունը կազմել է 1218, առկա բնակչությունը` 1168 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 274[4] 406 129 308 509 605 589 715[5] 966 1218[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27 
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 575