Այգեշատ (Արմավիրի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեշատ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Այգեշատ | |||
| 40°4′0″N 44°4′0″E / 40.06667°N 44.06667°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի մարզ | ||
| Համայնք | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
| Մակերես | 7.03 կմ² | ||
| ԲԾՄ | 855 մ | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼1547 մարդ (2011)[2] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | այգեշատցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
| Փոստային ինդեքս | 0912 | ||
| |||
Այգեշատ (նախկին անվանումը՝ Ղուզիգիդան), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից մոտ 7 կմ հարավ, ծովի մակերևույթից 855 մ բարձրության վրա[3]։ Վերանվանվել է Այգեշատ 1950 թ. ապրիլի 19-ին[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեշատի մշտական բնակչությունը կազմել է 1547, առկա բնակչությունը՝ 1498 մարդ[5]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են[6], որոնց նախնիները տարբեր ժամանակներում այստեղ են եկել Մուշից, Սուրմալուից, Ալաշկերտից, Պարսկաստանից, Սիրիայից և Լիբանանից[4]։
Այգեշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնաբուծությամբ։
Ավանդազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգեշատ գյուղը տարածաշրջանում հայտնի է նաև Ղուզիգիդան անունով։ Ըստ ավանդության այս գյուղի նախահայրերը` Ալաշկերտցիներ և մշեցիներ, գալիս են Սարդար խանի մոտ և բնակության համար տարածք են խնդրում։ Սարդար խանը իր ցանկությամբ տարածք է հատկացնում Եղվարդում։ Գյուղի նախահայրերը հրաժարվում են նշված տարածքից, պնդելով իրենց տարածք հատկացնել Ղուզիգիդանում, չնայած որ այն արոտավայր էր և ամայի տարածք։ Խանը զարմանում է նրանց ընտրության վրա և անվանում է նրանց «քոռեր»։
Այդ ժամանակից ի վեր գյուղի բնակիչներին անվանում են «քոռ» Ղուզիգիդանցիներ, այն առումով, որ իրենց լավն ու վատը չեն հասկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- 1 2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 18» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 25-ին.
- 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 228
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 552. — 4696 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|
| |||||||||||||||||||||||||||||
