Ջրառատ (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրառատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ջրառատ
Կոորդինատներ: 40°04′17″ հս․ լ. 44°15′47″ ավ. ե. / 40.07139° հս․. լ. 44.26306° ավ. ե. / 40.07139; 44.26306
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԲԾՄ835 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3458 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ջրառատ (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ջրառատ (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Ջրառատ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է Մեծամոր գետի աջափնյակում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 835 մ, համայնքը սահմանակից է Արաքս, Լուսագյուղ, Մեծամոր, Ջրարբի, Ապագա, Երասխահուն գյուղերին ներկայումս՝ համայնքներին ։ Համայնքի մակերեսը է 1102.0 հա է ,իսկ  հեռավորությունը մակերեսից 40կմ, բնակչության թիվը 3172, բնակչության կազմված է հայերից և եզդիներից , տնային տնտեսությունների թիվը 712 -ն է, իսկ օգտակար հանածոներ չկան: Կրթական հաստատությունները՝ միջնակարգ դպրոց, «Ջրառատ» մանկապարտեզ և մեկ նախադպրոցական հաստատություն:

Մշակութային հաստատություններ- մշակույթի տուն, մարզական հաստատություններ Արմֆայտինգ ֆեդերացիայի հիմնած մարզական ակումբ:

Արտադրական ձեռնարկություններ ավազ, բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, իսկ Հոգևոր կառույցներ չկան

Էջմիածնի շրջանի Ջրառատ /նախկին Վերին Ղարխուն/ իամայնքի հիմնադրման ժամանակաշրջանը-1917թվականն է , գյուղը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, որն ունի կիսաանապատային և անապատային կլիմա, որտեղ տարեկան տեղումների քանակը կազմում է 300-350 մմ: Ջրառատ գյուղը օվկիանոսի մակերևույթից բարձր է 650-700 մետր:     Կլիման - ամռանը նկատվել է ստվերում +25 - + 30 , իսկ ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -8 - -10  աստիճան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ Ջրառատ (բնակչության թիվը` 3131) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1934 թվականին Աղասի Խանջյանը եկել է Ջրառատ գյուղ/ Էջմիածին կայարան/ և ջուր է ուզել խմելու` չի եղել:Կարգադրել է արտիզյան ջուր հորատել` մինչև իր Թիֆլիսից վերադառնալը: Այդպես էլ եղել է , կոլտնտեսության և Երկաթգծի հաշվին հորատվել է առաջին արտիզյան աղբյուրը: 

Մարզկենտրոնից գտնվում է 37կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարխուն, Ղարխում, Ղարխուն Վերին, Ջիրյախլի անվանումները։ Ջրառատ է վերանվանվել 1946 թ-ին։ 

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում: Գյուղի բնակչության նախնիները 1915-1920թթ. ներգաղթել են Երևանի նահանգի Սուրմալուի գավառից։ 

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողեր, կան պտղատու այգիներ։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 28 և 86 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

   Հողերը - Ջրառատ գյուղի հողերը կավաավազային են, որոնց մեջ  հումուսային մասը պարունակում է 2 - 4 %, արհեստական պարարտացման ժամանակ լավ է աճում բուսաբանջարանոցային կուլտուրաներ, այգիներ, և պտղատու ծառեր՝ ծիրանենի, սալորենի, դեղձենի, թթենի, բազենի, տանձենի, խնձորենի, նույնիսկ աճում են մերձարևադարձային բույսերից թուղն ու նուռը: Աճում է խաղողի բազմաթիվ տեսակներ:

    Կան աղոտ հողակտորներ, որոնց վերափոխման համար կատարվել են բազմաթիվ փորձեր, այդ հողակտորներից մի մասն արդեն  օգտագործում են:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախնիները 1915-1920 թվականներին գաղթել են Երևանի նահանգի Սուրմալուի գյուղերից։ Ջրառատի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

  Մինչև 1918 թիվը Ջրառատ գյուղում բնակվել են քիչ թվով թուրքեր, որոնք գյուղի արևմտյան մասում ունեցել են հողից  շինված փոքր տներ, առանց որևիցե ծառի և այգու:

   Աղետալի է եղել  ստեղծագործ հայ ժողովրդի ճակատագիրը:Մկեը մյուսի հետևից մահ ու արհավիրք սփռելով Հայաստանի վրայով են անցել  հռոմեական ու պարսկական, բյուզանդական  ու արաբական, սելջուկ-մոնղոլական ու թուրք-օսմանական նվաճողները:Նրանք ավերակների ու մոխրակույտերի են վերածել մեր երկիրը, լռեցրել հայ շինականիդառն վաստակի մորմոքով, բայց և արևի խինդով տոգորված  երգը, խափանել լուսաշող մտքերի թռիչքը, ոչնչացրել մշակույթի անգնահատելի արժեքները:

      Անհավասար մարտերում մաքառելով իր հայրենիքի գոյության համար՝ հայ ժողովորդը միշտ էլ հառել է մոխրակույտերից և  ամոքելով վերքերը, շարունակել է իր ստեղծագործ աշխատանքը՝ աշխարհիս, որ հատվածում էլ, որ նա եղել է:

      1914 թիվ. համաշխարհային պատերազմ.գաղթ, սով, համաճարակ:Այդ թվերին էլ 250-300 հազար հոգի գաղթվեցին, 50-60 հազար որբեր, որոնք ենթակա էին սովի  համաճարակների:Հայ ժողովրդի մի զանգվածը ենթակա էր մահացության և բարոյալքման:

      1914թ. համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը՝ հալածված թուրքերի կողմից, թողնելով իրենց շեն գյուղերը, քաղաքները, հողերը և տները, մեծ զրկանքներ կրելով թուրքերի կրակների սարսափների և հալածանքների տակ, ճանապարհի կեսերին թողնելով և վերջին հրաժեշտ տալով իրենց հիվանդ, թույլ զառամյալ հարազատներին, երեխաներին գաղթի դառը ճանապարհն են բռնել դեպի Երևան, Էջմիածին, Կովկասի տարբեր քաղաքներ և այլուր:

     Գաղթի այդ դառը ճանապարհը բռնեց նաև  Սութմալա գավառի Ալետլու գյուղի հայերը՝թողնելով իրենց շեն գյուղը. տունն ու տեղը և ունեցվածքը:

    1918-19 թվերին այդ գաղթված հայերից մի քանի տնտեսություն բնակություն են հաստատում Էջմիածնի շրջանի Վերին Ղարխունում բնակվող հայերը կանչում են իրենց բարեկամներին, այդ ժամանակ կազմում են մոտ 15-18 տնտեսություն, բոլորն էլ գաղթված բոլորն էլ ընտեսապես քայքայված, ապրելով գաղթի սարսափելի տպավորությունների տակ, կորցնելով  հարազատներին կսկիծով լցված  սրտերում ունենլով ազատության հույսը աչքները հասած դեպի հյուսիս դեպի ռուս ժողովուրդը:

     Եվ իրոք պրոլետարական հեղափոխության հաղթանակը Ռուսաստանի ճնշված ժողովուրդների հետ միասին տառապանքից ազատեց նաև հայերին:

    1920թ, նոյեմբերի 29-ին Հայաստանի ապստամբ բանվորներն ու գյուղացիները կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ և հերոսական  Կարմիր բանակի օգնությամբ տապալեցին դածնակների ատելի լուծը,հաստատելով սովետական կարգեր:

Դա պատմական ամենախոշոր իրադարձությունն էր հայ ժողովրդի կյանքում, երբ նա ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ազատագրվեց դաշնակների ու  նրանց օտարերկրյա տերերի տիրապետությունից, բռնելով սոցիալիստական զարգացման ուղին: Ծանր ու դժվար տարիներ էին: Ծայր աստիճան քայքայվել էր ժողովրդական տնտեսությունը, իշխում էր ամենուրեք սովը, տարափոխիկ հիվանդությունները, անօթևան էին մնացել հազարավոր որբեր:

       1920 թ. Նոյեմբերի 29-ը մեր երկրի վերածննդյան օրն է:

Հաստատելով Սովետական Կարգեր, Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ կործանման եզրին  հասած  տնտեսական ու կուլտուրական աշխատանքների վերականգմանը, որը տեղի էր ունենում  անասելի ծանր պայմաններում: ՌԿ /բ/ կենտկոմը և սովետական կառավարությունը, անձամբ Վ.Ի. Լենինը հսկայական օգնություն  էին ցույց տալիս Հայսատանին, որի շնորհիվ հնարավոր դարձավ երկրի տնտեսության արագ վերականգմանը:Այդ վերականգման մի փոքրիկ մասը  բաժին ընկավ նաև  Ջրառատ  գյուղին:

     Տարբեր տեղերից մշտական բնակություն հաստատելու համար Ջրառատ գյուղն են գալիս և մի քանի հայ տնտեսություններ՝ բնակվելով թուրքերի թողած հողածեն ցածր տներում /այդ մասըայժմս կոչվում է Հին գյուղ/: Այդտեղ այդ ժամանակ  բնակվելիս են եղել 15 տնտեսություն հայեր, որոնք եկել են Ղարաբաղից: Մի քանի  տարի մնալով Ջրառատ գյուղում, սրանք մաս-մաս  տեղափոխվում են Երևան, Թբիլիսի և Ղարաբաղ:

       1924-25 թվերին գալիս են մի քանի տնտեսություն Եզդիներ, որոնք նույնպես գաղթել են Իգդիրի շրջանի մոտակա գյուղերից: Եզդիները սկզբում վարել են թափառաշրջիկ կյանք, այսուհետ սկսել են նստակյած կյանք վարել, նրանց հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը: Ամռանը անասուններին յայլաներն էին տանում, իսկ ձմռանը ձմեռում էին գյուղերում: Նրանց մեջ գրագետներ կարելի էր հաշվել մատների վրա: Դեևս Իգդիրում եղած ժամանակ մոտակա գյուղերից մեկում եղել է դպրոց-պանսիոն, հավաքվելով այդ պանսիոնում սովորել են ռուսաց լեզվով մինչև 4-րդ դասարանը: Այդ պանսիոնում է սովորել Իսան Յու Յուսուբը և երբ Ջրառատում՝ հին  գյուղում բացվում է եզդի երեխաների համար հատուկ դպրոց, ուր դասավանդվում էր եզդիների մայրենի լեզվով:Իսաև Յուսուբը դառնում է այդ դպրողցի հիմնադիրներից մեկը և դասավանդում  է ռուսաց լեզու, իսկ եզդիների լեզուն լատիներեն տառերով դասավանդել է մեկ ուրիշը, որը գալիս էր Էջմիածնից:Հին գյուղում կառուցում են մեկ սենյակից դպրոց:

Գյուղի կենտրոնական մասում  գտնվելիս է եղել Էջմիածին կայարանը, որի տերիտորիայում եղել են մեկ հարկանի բնակելի 3 շենք, որտեղ ապրել են կայարանի բանվոր-ծառայողները:Եղել է կայարանի շենքը իր սպասասրահով և 3-4 օժանդակ սենյակներով: Բակում եղել է մետաղից պատրաստված վիշկա, մոտ 20 մետր բարձրությամբ, և ծանրոցների  բաժանմունքի շենք:

      Կայարանից մոտ 300 մ հեռու դեպի արևմուտք եղել է քարաշեն տնակ, մեկ սենյակից բաղկացած, ուր ապրել է գծի բրիգադը: Այս տերիտորիայում և կայարանում աճում էր մի քանի ուռենիներ:

Կայարանից դեպի արևմուտք 500 մ հեռու եղել է քարաշեն փոքր տուն, շատ փոքր լուսամուտներով, 2-3 բնակարանով, ուր ապրել է գշի վարդետը, իսկ մեծ սենյակում ապրել են գշի վարպետի հետ միասին բանվորները, որոնք թողնելով  իրենց ընտանիքները, եկել են տարբեր գյուղերից երկաթգծում աշխատելու, օրվա հացը վաստակելու համար, այդ սենյակը կոչվել է բանվորական հանրակացարան, ինչպես իրենք են ասում՝  կազարմա: Այս բոլոր շենքերը պատրաստված են եղել 1902-03 թվերին:

    Կայարանը ունեցել է փոքրիկ կառամատույց   /պերոն/ և ջրի համար ավազան: Կայարանի հյուսիսային մասում մոտ 100 մ հեռու եղել են հողից կառուցված  երկու տուն փոքր լուսամոըտներով, որը եղել է թեյարան և ճանապարհորդների համար գիշերելու վայր, /չայիանա/ , ուր սպասարկել են թուրքերը:

Գիշերող ճանապարհորդներին չի տրվել գիշերելու համար հարմարանքներ, այլ ուղղակի փայտից մի քանի թախտ և կեղտոտ բաղնիքներ, իսկ դրսում պահում էին անասունները: Բնական է, որ մաքրության մասին խոսելու կարիք չկա, և որի պատճառով, անխուսափելի են եղել բազմաթիվ հիվանդություններ:Ուղևորների համար ոչիլը, լուն փայտոչիլը սովորական երևույթ են եղել: Կայարանի շրջակայքում ինչպես և հարավային մասում բնակելի ուրիշ տներ չեն եղել, իսկ դարաբախ կոչվող թաղամասում եղել է 2 տուն:

    Ինչպես ասեացինք բնակիչները հիմնականում բնակվել են հին գյուղում, այսուհետև 1927-28 թվերին Կայարանի շրջակայքում կառուցում են ճիմից և աղյուսից մեկ հարկանի տներ, ունենալով 2500 մ և ավելին տնամերձ հողոմաս:

     Հայերի ճնշող մեծամասնությունը հին  գյուղից աստիճանաբար տեղափոխվում են կայարան, առաջին տեղափոխվողն եղել է Մաթևոս Մանուկյանը /Դարդոն/: Այժմս հին գյուղում նույնպես բնակվում են, այդ ժամանակ Դարաբաղում սկսում են կառուցել նույնպես հողից և ճիմից տներ:Քիչ ավելի ուշ կայարանի դիմաց կառուցում  են ցածր հողաշեն տներ, այդ  տերիտորիան կոչվում է Քույի Մահլա: Գուցե այս է պատճառը, որ Վերին Ղարխուն /այժմս Ջրառատ/ գյուղը գտնվում է երկաթգծի երկարությամբ և տեղավորված է մեծ մասամբ գծի հյուսիսային կողմում: 1967է. Տվյալներով գյուղում կա 414 տնտեսություն որից 33-ը եզդիներ են, ռուսներ կան 11 հոգի:

    1946թ. Հայրենադարձներից /իրանից/  հինգ տնտեսություն բնակեցնում են Ջրառատում, որոնց համար նախօրոք կառուցում են բնակարան իրենց հողամասով հաձնում նրանց, նրանք սկսեցին աշխատել կոլխոզում, կազմեցին ընտանիք և դարձան գյուղի բնակիչներ:1948 թվին 7 տնտեսություն ուղարկեցին Ալտայի երկրամաս, նրանք այնտեղ մի քանի տարի մնալուց հետո նորից վերադարձան գյուղ ետ ստացան իրենց տները և աշխատեցին կոլխոզում:

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 885 1193 523 535 1539 2527 2818 4300 2808 3458

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Կենդանական աշխարհը: Դաշտերում կա կով, գոմշակով, ձին, ոչխարխարը, այծը, ճագարը, ավանակը: Դաշտերում նկատվում են վայրի կենդանիներ՝աղվես, վայրի կատու, վայրի նապաստակ, նույնիսկ վարազ, կան բազմաթիվ տեսակի օձեր, լորդու և մողեսներ: Կրծողներից՝ մկներ, առնետներ, դնգլամկներ:

 Թռչուններից պահում են՝ հավ, հնդկահավ, բադ, սագ, աղավնիներ: Վայրի թռչուններից նկատվում են՝ արագիլ, սարյակ, ծիծեռնակ, կաչաղակ, ագռավ,ճնչղուկների տարբեր տեսակներ և այլն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թ. Հայրենական Մեծ պատերազմին իր մասնակցությունն է ունենում նաև Ջրառատ գյուղը: Պատերազմ են մեկնել  117   ջրառատցիներ, որոնցից  զոհվեցին 44-ը,տուն վերադարձան 73-ը  : Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը գյուղում կառուցվել է 1978-80-ական թվականներին, որի նախաձեռնողը եղել են գյուղխորհրդի նախագահ Գագիկ Ավագյանը, Ժորա Զաքարյանը:

Ջրառատ գյուղի աստիճանական զարգացմանը նպաստել է երկաթգիծը, որը շահագործման է հանձնվել դեռևս 1902թ-ին:Այն գործում է մինչև օրս:

 1947թ. սկսած գյուղը մեծ զարգացում է ապրել: Անասնաբուժարանի շենքը կառուցվել է 1951թ., գլխավոր բժիշկ է աշխատել Բադալյանը, Գրիգորյան Անդրուշը: 1962թ.կոլխոզի միջոցներոց գյուղում շահագործման է հանձնվել  բաղնիքը:

Գյուղը էլեկտրաֆիկացվել է : Ողջ գյուղը ունենալով էլեկտրական հոսանք, մուտք է գործել նաև ռադիոն և հեռուստացույցը:

Մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ գյուղում գնակվել են Մեծ պատերազմի հերոսներ, որոնցից հատկապես աչքի են ընկել Հարություն Մկրտչյանը և Մարիամ Մարտիրոսյանը:

Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի 2-+րդ աստիճանի Կարմիր աստղի շքանշանակիր, 35 մեդալակիր, Հայրենական մեծ պատերազմի հերոս Հարություն Ռուբենի Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը ծնվել է 1922թ. Դեկտեմբերի 10-ին Ախուրյանի շժրջանի Ներքին Ղանլիջա /այժմ Վահրամաբերդ/ գյուղում: 1942թ.-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ:Ծառայել է89-րդ  հայկական Թամանյան  դիվիզիայում:Հերոսի կոչում է ստացել 1944թ. Ղրիմի ազատագրման ժամանակ ցուցաբերած սխրագործության համար: Զորացրվելուց հետո ամուսնացել է համակուրսեցի, Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարիամ Մարտիրոսյանի հետ:Մահացել է 2002թ:

Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարիամ Պետրոսի Մարտիրոսյան

Մարիամ Մարտիրոսյանը ծնվել է 1925թ. Հունվարի 5-ին Թալինի շրջանի Ձիթհանքով գյուղում:Նա Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության  առաջին կին հերոսն է եղել:Ընտանիք կազմելով տեղափոխվել է Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղ: Երկար տարիներ ղեկավարել է Ջրառատ գյուղի գյուղսովետը, ապա նաև Մեծամոր գյուղի  կոլտնտեսությունը:Ամուսնացած է Հայրենական մեծ պատերազմի հերոս Հարություն Մկրտչյանի հետ , ունի  5 զավակ:Մահացել է 2003թ:

Գյուղում գործել է նաև ճաշարան, վարսավիրանոց, արհեստանոց, կապի բաժանմունք, ակումբ և գրադարան, որի շենքը կառուցվել է 1934թ. Կոլխոզի միջոցներով:

Զարգացման հետ համընթաց աշխուժություն է նկատվել գյուղի բոլոր բնագավառներում:

1988թ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցնցել է նաև Ջրառատ գյուղի ողջ բնակչությանը: Ջրառատ գյուղ բնակվելու եկան մոտ 2100 մարդ, դպրոցում սովորել են մոտ 112 աշակերտ, մանկապարտեզ հաճախել 20 երեխա:

Արցախյան ազատամարտի տարիներին գյուղը ամասն չմնաց: Շատ ջրառատցիներ սննդամթերք և հագուստ են ուղարկել պայքարող ազատամարտիկներին:

Գյուղի հայրենասերներից կազմվեցին ազատամարտիկների խմբեր, որոնց մեջ էին Թաթուլ Խաչատրյանը, Լևոն Երանոսյանը, Լեռնիկ Երանոսյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Միսակ Հովհաննիսյանը, Սուրեն Առաքելյանը, Գևորգ Մելքոնյանը, Կորյուն Սուքիասյանը,Ամալյա Հակոբյանը, Ալվինա Գևորգյանը և այլոք:Նրանցից շատերհ զոհվեցին հերոսաբար:Այդ հերոսներից էին Թաթուլ Խաչատրյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը:Թաթուլ Խաչատրյանը զոհվեց 1991թ. Նոյեմբերի 15-ին             Հադրութի շրջանում:Նրա անունով է կոչվում Ջրառատի միջնակարգ դպրոցը:

Մերօրյա հերոսներից է Լևոն Երանոսյանը:Նա ծնվել է 1964թ. Երասխահուն գյուղում/ այժմ ՀՀ Արմավիրի մարզում/: 1983-1985թթ. Նա ծառայել է խորհրդային բանակում: 1990-94-ին Էջմիածնի կամավորական ջոկատի ազատամարտիկ; Մասնակցել է ՀՀ Արարատի/Երասխ/ , Գորիսի/ Տեղ. Խնձորեսկ, Շուռնուխ/, Նոյեմբերյանի /Ոսկեպար/, Ճամբարակի և ԼՂՀ Մարտակերտի/ Չլդրան, Վաղուհաս, Կիչան, Հարությունագոմեր/ Հադրութի /Ակնաղբյուր, Այգեստան/ Շուշիի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին: 1994-95թթ եղել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ: 1995-97թթ. 54122 զորամասի հրամանատարի տեղակալ: 1996թ. Ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները, 1997-2000թթ` 63853 զորամասի հրամանատար, 2000-2003թ. Առաջին բանակային կորպուսի հրամանատար, 2001թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

2003-2012թթ. Զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: 02.04.2012թ ՀՀ Նախագահի հրամագրով գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է ԼՂՀ <<Մարտական Խաչ>> ǀ աստիճանի շքանշանով: Ողջ գյուղը հպարտանում է , որ ունի մերօրյա այսպիսի հերոսներ:

1991թ. Ջրառատ գյուղը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ, որի ղեկավար ընտրվեց Գարեգին Հովհաննիսյանը:

2008թ. Վերակառուցվեց գյուղի մանկապարտեզը, 2009թ-ից սկսեց գործել երկաթգծի գետնանցումը: Գյուղի տարածքում է գտնվում <<Որդան Կարմիրի>> արգելավայրը, որի հարևանությամբ գործել է գյուղմթերքների մեծածախ շուկա:

2016 թվականից Թ.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցին կից բացվեց նախակրթարան,ինչպես նաև ԿԱՊԿՈՒ երեխանների համար ժամեր դպրոցում, որը շատ գովելի փաստ է մեր համայնքի համար:

Պետք է նշել գյուղապետարանի այն աշխատակիցների անունները , ովքեր իրենց երկարամյա ,բարեխիղճ աշխատանքի շնորհիվ սիրվել համայնքի բնակիչների կողմից:

Մարինե Առաքելյան/աշխատակազմի քարտուղար/,Վարդան Խաչատրյան/գլխավոր հաշվապահ/, Սեդա Աբրահամյան/գանձապահ/, Լուսիկ Սարգսյան,/հավաքագրող/ Սեդրակ Խաչատրյան,/զինվ. գծով առաջատար մասնագետ/ Ռոզա Սարգսյան /առաջատար մասնագետ/, Սյուզաննա Ավետիսյան/առաջատար մասնագետ/:

Այսօր համայնքը ղեկավարում է Սամվել Գալստյանը, ով ևս անմասն չի մնում գյուղի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Համայնքապետարանում ներդրված նոր տեխնոլոգիաների հետ ունենք նոր աշխատակիցներ՝ Սյուզաննա Ավետիսյան, Ռոզա Սարգսյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]