Մրգաստան
Գյուղ | |||
---|---|---|---|
Մրգաստան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիր,Խոյ համայնք | ||
Վարչական ղեկավար | Տիգրան Մանուկյան | ||
Մակերես | 2.8 կմ² | ||
ԲԾՄ | 900 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1155[1] մարդ (2022) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | Մրգաստանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (060) 888-999 [2] | ||
Փոստային ինդեքս | 1141[3] | ||
|
Մրգաստան (նախկին անվանումը` Հաջիլար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս։ Վերանվանվել է Մրգաստան 1935 թ. հունվարի 3-ին[4]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռավորությունը Վաղարշապատից՝ 3 կմ, մարզկենտրոնից՝ 28 կմ։ Նախկինում ունեցել է Խոջիլար, Հաջիլար, Հաջիլեր անվանումները։
Գյուղից արևմուտք գտնվում է մի հին բնակատեղի, կան նաև միջնադարյան խաչքարեր։
Գյուղը տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում՝ Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 900 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռներըն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -25։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24°-ից 26°, իսկ առավելագույնը՝ 42։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2022 թ. մարդահամարի արդյունքների` Մրգաստանի մշտական բնակչությունը կազմել է 1155, առկա բնակչությունը` 1012 մարդ[1]։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ[5]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին և 1915-1916 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մոկսի և Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[4]։ Մրգաստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2022 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 185 | 250[5] | 385 | 292 | 435 | 548 | 824 | 844[7] | 960 | 957[1] | 1155 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (144.47 հա), բազմամյա տնկարկներ (7 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 16 և 44 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։
Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է 2013-08-27
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774
Արտաքին հղումներ Այդտեղ ապրում է Վաչիկը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|