Ջրաշեն, գյուղ ՀայաստանիԱրմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Որպես գյուղի հիմնադրման տարեթիվ նշվում է 1928 թվականը։ Գյուղում բնակություն են հաստատել Կոստանդնուպոլսից,Բիթլիսից, Էրզրումից, Վանից, Մուշից,հետագայում նաև Սիրիայից գաղթածները։ Գյուղը նախկինում այլ անվանում չի ունեցել։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 287 հա, որից գյուղնշանակության հողերը` շուրջ 197 հա, մշտական բնակչության թիվն ըստ 2016 թվականի` բնակչության սեռատարիքային փետրվարյան հաշվառման կազմում է շուրջ 900 մարդ։ Բնակչության կազմում կան եզդիներ /շուրջ 200 մարդ/, ասորիներ։ Ծովի մակարդակից բարձր է 850 մետր։ Մայրաքաղաքից հեռավորությունը 50կմ է,իսկ մարզկենտրոնից՝ 10կմ։
Համայնքում գործում է դպրոց, նախակրթարան, փոստային բաժանմունք։