Մերձավան
| Գյուղ | ||
|---|---|---|
| Մերձավան | ||
| 40°10′47″N 44°23′59″E / 40.17972°N 44.39972°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արմավիրի | |
| Գյուղ | Փարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1] | |
| Հիմնադրված է | 1947 թ. | |
| Մակերես | 9 կմ² | |
| ԲԾՄ | 945 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 3333[2] մարդ (2199) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | ||
| Տեղաբնականուն | Մերձավանցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 (231)[3] | |
| Փոստային ինդեքս | 1139[4] | |
|
| ||
Մերձավան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Ակադեմիա, Խաղողագործության և գինեգործության ինստիտուտի փորձառական բազային կից ավան անվանումները։ Մերձավան է վերանվանվել 1965 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձավան գյուղը Վաղարշապատ քաղաքից հեռու է 6 կմ, մարզկենտրոն Արմավիր քաղաքից՝ 40 կմ։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 945 մ բարձրություն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի Մարտունու, Սիսիանի, Կամոյի, Ապարանի շրջաններից։
| Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2005 | 2008 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 1624 | 2122 | 2993[5] | 2938[6] | 2621 | 2935 | 3303[2] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 2621 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 728 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, պոլիկլինիկա, կապի հանգույց։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Տեղեկություններ Փարաքար համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․11․2023 թվական)։
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 772
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2013-04-02 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
| |||||||||||||||||||||||||||||
