Գրիբոյեդով (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Գրիբոյեդով
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՎահե Գրիգորյան
Մակերես6.4 կմ²
ԲԾՄ840 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2041 մարդ (2008)
Խտություն319 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգրիբոյեդովցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1126[2]
##Գրիբոյեդով (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Գրիբոյեդով (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Գրիբոյեդով , գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ունեցել է Արալըխ, Արալըխ Բաշքյանդ, Արալըխ Քյոլանլու, Արալըկ, Քյոլանի Արալըխ, Վերին Քյոլանլու անվանումները։ Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ.-ին ի պատիվ անվանի գրող և դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից, իսկ 1950-ական թթ այստեղ են հաստատվել Հայաստանի և Ղարաբաղի տարբեր շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1904 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 15%։

Գրիբոյեդովի ազգաբնակչության փոփոխությունը[3]։

Տարի Բնակչություն
1831 284 մարդ [4]
1873 676 մարդ [4]
1897 886 մարդ [4]
Տարի Բնակչություն
1926 647 մարդ [4]
1939 742 մարդ [4]
1959 1085 մարդ [4]
Տարի Բնակչություն
1970 1502 մարդ [4]
1979 1693 մարդ [4]
2001 2003 մարդ [4]
Տարի Բնակչություն
2004 2104 մարդ [4]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 397 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (237 հա), պտղատու (7 հա) և խաղողի այգիները (50 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 172 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիբոյեդովն ունի միջնակարգ դպրոց, մանակապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հյուսիս-արևելք կա մի հնավայր, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն և այլ իրեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]