Արագած (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագած (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Արագած | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի | ||
| Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
| Գյուղ | Արմավիրի մարզ, Արագածոտնի մարզ և Էջմիածնի շրջան | ||
| Գյուղապետ | Աշոտ Կամավոսյան | ||
| Մակերես | 8.7 կմ² | ||
| ԲԾՄ | 915 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 2924 մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր, | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | արագածցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
| Փոստային ինդեքս | 1119[1] | ||
| |||
Արագած, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է ծովի մակերևույթից 915 մ բարձրության վրա, Արմավիրից 20 կմ հյուսիս-արևելք, Վաղարշապատից` 8 կմ հյուսիս-արևմուտք, հարթավայրում։ Հարևան բնակավայրերն են նույն մարզի Աղավնատուն և Ծաղկալանջ գյուղերը։
Գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Պարսկահայաստանի Խոյի շրջանից տեղափոխված հայերի կողմից։ Ի սկզբանե կոչվել է Խզնավուզ, վերանվանվել է Արագած 1946 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով։ Բնակիչները հիմնականում խոսում են Խոյի բարբառով։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի անվան), մշակույթի տուն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի, Արագածի մշտական բնակչությունը կազմել է 2924, իսկ առկա բնակչությունը՝ 2814 հոգի[2]։ Բնակվում են հիմնականում հայեր, նաև՝ եզդիներ։
Արագած գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1914 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 192 | 541 | 738[4] | 997 | 925[4] | 1448 | 1914 | 2038 | 2576[5] | 3013 | 2924[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Պատմական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա 19-րդ դարի 70-ական թվականների եկեղեցի (Սուրբ Ստեփանոս), իսկ շրջակայքում պահպանվել են նախնադարյան ժամանակներից մնացած բնակավայրերի, դամբարանների և ամրությունների մնացորդներ։ Գյուղի հարավ-արևմտյան եզրին պահպանվել են խոշոր ամրոցի մնացորդներ
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է ծնվել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Ասատրյանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2,0 2,1 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքները» (PDF).
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 564
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 678)։ |
| |||||||||||||||||||||||||||||
