Դաշտ (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Դաշտ | |||
| 40°13′41″N 44°18′4″E / 40.22806°N 44.30111°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի մարզ | ||
| Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
| Համայնք | Արմավիրի մարզ | ||
| Գյուղապետ | Սերոժ Գևորգյան | ||
| Հիմնադրված է | 1926[1] թ. | ||
| Մակերես | 3 կմ² | ||
| ԲԾՄ | 945 մետր | ||
| Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▲780 մարդ (2011)[2] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | դաշտեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (231)[3] | ||
| Փոստային ինդեքս | 1127[4] | ||
| |||
Դաշտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Վաղարշապատից՝ 6 կմ, մարզկենտրոնից 27 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1926 թ-ին Օշականի հանդամասում և ունեցել է Փոքր Օշական անվանումը։ Գյուղի շրջակայքում են գտնվում տեղացիների կողմից «Արդար Դավիթ» կոչված կիկլոպյան ամրոցի ավերակները՝ մ.թ.ա. 2-1 հազարամյակ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 945 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դաշտի մշտական բնակչությունը կազմել է 780, առկա բնակչությունը՝ 935 մարդ[5]։ Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել է Օշականից։ Դաշտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
| Տարի | Բնակչություն | |
|---|---|---|
| 1926 | 40 | [6] |
| 1939 | 228 | [6] |
| 1959 | 394 | [6] |
| 1970 | 500 | [6] |
| 1979 | 497 | [6] |
| 1989 | 634 | [7] |
| 2001 | 723 | [6] |
| 2011 | 780 | [2] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 18%, աշխատունակներ՝ 68%, հետաշխատունակներ՝ 14%։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 349 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (79 հա), պտղատու (19 հա) և խաղողի այգիները (12 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, կազմելով 45 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2023 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 3 4 5 6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 651. — 4696 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
| |||||||||||||||||||||||||||||
