Հայթաղ (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայթաղ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Հայթաղ | |||
| 40°10′51″N 44°13′47″E / 40.18083°N 44.22972°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի մարզ | ||
| Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
| Համայնք | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
| Գյուղապետ | Սամվել Վարդանյան | ||
| Մակերես | 12.46 կմ² | ||
| ԲԾՄ | 850 մ | ||
| Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▲2612 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | հայթաղցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
| Փոստային ինդեքս | 1135[3] | ||
| |||
Հայթաղ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից` 23 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 11 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմաննները՝ չոր ցամաքային։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայթաղի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2612, առկա բնակչությունը՝ 2545 մարդ[4]։ Բնակիչները հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1829-1831 թվականներին այստեղ է գաղթել Ուրմիայի շրջանից[6]։
Հայթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ (1863 թ.), 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1988 թ.), Մշակույթի տուն (1967 թ.)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի զբաղեցրած տարածքը 1240.1 հեկտար է, որից՝ 412.1 հա արոտ, 476.4 հեկտար վարելահող, 23.8 հեկտար այգի։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայթաղն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 333 — 992 էջ։
- 1 2 3 4 5 6 7 8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 752. — 4696 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|
| |||||||||||||||||||||||||||||
