Ամբերդ (Արմավիրի մարզ)
Այս հոդվածը գյուղի մասին մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամբերդ (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ամբերդ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի շրջան | ||
Գյուղապետ | Մանվել Բաբայան | ||
Մակերես | 4.45 կմ² | ||
ԲԾՄ | 880 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1412[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | ամբերդցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1114 | ||
|
Ամբերդ (նախկին անվանումը` Ֆրանգանոց), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի շրջանում։ Տեղակայված է Արագածի հարավային փեշերին՝ մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 947 մ բարձրության վրա։ Ամբերդ է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25-ին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ամբերդի մշտական բնակչությունը կազմել է 1412, առկա բնակչությունը` 1278 մարդ[1]բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2]։
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 176 | 391[3] | 682 | 685 | 768 | 984 | 1019 | 1268[4] | 1363 | 1412[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։
Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի արևելյան կողմում են գտնվում Սուրբ Թովմաս եկեղեցու ավերակները։ Ունի հին գերեզմանոց, 17 զարդաքանդակ գերեզմանաքարերով։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 16»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 5
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 804
|