Էջմիածնի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վաղարշապատի շրջանից)
Էջմիածնի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ՀԽՍՀ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Ներառում է1 քաղաք,43 գյուղ
ՎարչկենտրոնՎաղարշապատ
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն79 500 մարդ (1989)
Տարածք377
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 870 մ
Հիմնադրված է1930 թ.
Ժամային գոտի+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքսներ1100-1149[2]

Վաղարշապատի շրջան, վարչական շրջան Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում։ Կազմվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածքը՝ 377 կմ²։ Հարավ-արևմուտքից սահմանակից է Թուրքիային։ Վարչական կենտրոնը՝ Վաղարշապատ։

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, ընդգրկում է Քասաղ, Հրազդան (աջափնյա) գետերի ստորին հոսանքների և Մեծամոր գետի ավազանները։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 °C-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Արևմտյան մասում գտնվում է Այղր լիճը։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը ունի 1 քաղաք (Վաղարշապատ) և 43 գյուղ։ Բնակավայրերն են՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 73