Նաիրիի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրիի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԵղվարդ
Խոշորագույն քաղաքԵղվարդ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)47 200
Խտություն137,2
Ազգային կազմՀայեր
Տարածք343,7
(1,16 %)
Հիմնադրված է1972-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Կոտայք

Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Կոտայքի մարզի արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Կազմավորվել է 1972 թվականի մարտի 15-ին։ Տարածությունը 343,7 քառ. կմ է, բնակչությունը՝ 47 200 մարդ (1987), խտությունը՝ 137,2 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Եղվարդ քաղաքն էր։ Ուներ 2 քտա (Լուսակերտ, Նոր Հաճն), 2 ավանային, 12 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրիի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Նաիրիի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառների մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Նաիրիի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։ Մինչև 1972 թվականը կազմել է Երևան քաղաքի, ինչպես նաև Հրազդանի, Աբովյանի և Աշտարակի շրջանների մի մասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Եղվարդի (5-7-րդ դարեր), Բուժականի (6-7-րդ դարեր), Արագյուղի (5-րդ դար), Քարաշամբի (7-րդ դար) եկեղեցիները, Թեղենյաց վանքի (7-13-րդ դարեր) համալիրը։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1972 թվականին։ 1987 թվականին կար 95 սկզբնական կուսակցական, 125 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Նաիրի» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրիի շրջանը գտնվում էր Եղվարդի սարավանդում, 900-2577 մ (Արայի լեռ) բարձրությունների վրա։ Ունի ալիքավոր, բլրաշատ մակերևույթ։ Կան հրաբխային կոներ (Եղվարդի եռաբլուրներ և այլն), բազալտի և ավազի հանքավայրեր։ Տիրապետում են կիսաանապատային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4 °C-ից մինչև -8 °C, հուլիսինը՝ 17-25 °C, տարեկան տեղումները՝ 350- 550 մմ, վեգետացիայի շրջանը՝ 140- 200 օր։ Տարածքով անցնում է Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են սարքաշինությունը, գործիքաշինությունը, կենցաղային իրերի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը։ Կար 21 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են «Սապֆիր» (տեխ․ ճշգրիտ քարերի) գործարանը, «Մետաղամանեղեն», «Զովունի» (կարի) արտադրական միավորումները, «Ռեմդետալ» գիտաարտադր․ միավորման, գյուղատնտ․ մեքենաների փորձարարական գործարանները, Արզնիի և Գյումուշի հէկերը։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունը, այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Կա 16 սովետական տնտեսություն։ Զորավտնում գործում է անասունների աճեցման ու բտման համալիր, Լուսակերտում ու Գետամեջում՝ թռչնաբուծարան։ Խճուղային ճանապարհների երկարությունը 140 կմ է, երկաթուղին՝ 19 կմ։ Ուներ կապի հանգույց՝ 13 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում գործում էր 21 միջնակարգ, 3 ութամյա, 3 երաժշտական, 1 նկարչական, 4 մարզական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ Նոր Հաճընում է Կիլիկյան Հաճնի հերոսամարտի թանգարանը։ 1987 թվականին կար 19 գրադարան, 21 մշակույթի տուն և ակումբ, 1 կինոթատրոն, 4 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 8 ամբուլատորիա, 2 պանսիոնատ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 147