Մեղրու շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մեղրու շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՄեղրի
Խոշորագույն քաղաքՄեղրի
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)34 600
Խտություն22,7
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք663,6
(2,2 %)
Meghri region (Arm.SSR).png
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Սյունիքի մարզի հարավում։ Գտնվել է ՀԽՍՀ հարավ-արևելքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Սահմանակից է Ադրբեջանական ԽՍՀ-ին և Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ-ին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Տարածությունը 663,6 քառ. կմ էր, բնակչությունը՝ 15 100 մարդ (1987), խտությունը՝ ավելի քան 22,7 մարդ քառ.կմ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնն էր միակ քաղաք Մեղրին։ Ուներ նաև մեկ քաղաքատիպ ավան՝ Ագարակը, 1 քաղաքային, 1 ավանային և 8 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրու շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Մեղրու շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Արևիք գավառը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 987-1170 թվականը՝ Սյունիքի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Երևանի կուսակալության, ապա՝ Նախիջևանի ու Ղարաբաղի խանությունների կազմում։ 1720-ական թվականներին տարածքի բնակչությունը մասնակցել է Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարությամբ Սյունիքի ազգային-ազատագրական շարժումներին։

Գյուլիստանի պայմանագրով (1813) Զանգեզուրը, ինչպես նաև շրջանի տարածքը անցել է Ռուսաստանին։ 1828 թվականից մտել է Ղարաբաղի գավառի կազմի մեջ։ 1868 թվականից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մասը։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը, կազմել է Մեղրու գավառը։

Ճարտարապետական հուշարձաններից պահպանվել են 17-18-րդ դարերի գմբեթավոր և եռանավ բազիլիկներ (Մեղրի, Տաշտուն), կամուրջներ (Լիճք), բերդ (Մեղրի)։

1922 թվականին ստեղծված Մեղրու գավառային կոմիտեի փոխարեն 1930 թվականին ստեղծվել է շրջանի կուսակցական կազմակերպությունը։ 1987 թվականին կար 56 սկզբնական կուսակցական, 69 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնամ «Արաքս» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրիի շրջանը գտնվում է Զանգեզուրի հարավում, 390 մ–ից՝ (Մեղրու կիրճ) մինչև 3904 մ (Կապուտջուղ) բարձրությունների վրա։ Ունի լեռնային կտրտված մակերևույթ։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում Մեղրու լեռնաշղթան է, արևմուտքում՝ Զանգեզուրի լեռնաշղթան։ Տարածքի զգալի մասը զբաղեցնում է Մեղրու կիրճը։ Կան ոսկու, բազմամետաղային, պղնձի, մոլիբդենի, նեֆելինային սիենիտի, երկաթի, կրաքարի հանքավայրեր։ Տիրապետում են անտառային ու ալպյան մարգագետնային լանդշաֆտները։

Կլիման չոր մերձարևադարձային է, բարձրադիր մասերում՝ ցուրտ լեռնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 1 °C-ից մինչև -12 °C է, հուլիսինը՝ 8-26 °C, տարեկան տեղումները՝ 250-700 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40- 230 օր։ Խոշոր գետը պետական սահմանով հոսող Արաքսն է։ Տարածքով են հոսում Մեղրի, Տաշտուն, Կարճևան, Մալև և այլ գետեր։ Գործում է Կարճևանի ջրանցքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության կարևոր ճյուղերն են հանքարդյունահանող ու սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Կար 6 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, պահածոների ու խճաքարերի գործարանները, գործում են «Զովունի» և «Հայգորգ» արտադր․ միավորումների մասնաճյուղերը։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը (արևադարձային կուլտուրաների մշակությամբ հանրապետությունում գրավում է առաջնակարգ տեղ), անասնապահությունը։ Կա 8 կոլեկտիվ, 4 սովետական տնտեսություն։ Ավտոճանապարհների երկարությունը 140 կմ էր, երկաթուղին՝ 44 կմ։ Ուներ կապի հանգույց՝ 7 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում գործում էր 9 միջնակարգ, 4 ութամյա, 2 երաժշտական, 2 մարզական, 1 արվեստի դպրոց, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987 թվականին կար 25 գրադարան, 11 մշակույթի տուն, 6 ակումբ, 2 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 2 ամբուլատորիա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 450 CC-BY-SA-icon-80x15.png