Այգեշատ (Էջմիածնի շրջան)
Այգեշատ (Արմավիրի տարածաշրջան)
Այս հոդվածը Արմավիրի մարզ, Արմավիրի տարածաշրջանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Այգեշատ (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Այգեշատ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղապետ | Ռոբերտ Հովսեփյան | ||
Մակերես | 4,98 կմ² | ||
ԲԾՄ | 870±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 2060 մարդ (2010) | ||
Խտություն | 300 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | այգեշատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1116[1] | ||
| |||
Այգեշատ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 10 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 855 մ բարձրության վրա։ Գյուղում է գտնվում Ս. Գևորգ եկեղեցին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների մի մասի նախնիները և այժմյան բնակչության մի մասը այստեղ են ներգաղթել Մուշից, Պարսկաստանից և Սիրիայից։
Այգեշատ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Ավանդազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգեշատ գյուղը տարածաշրջանում հայտնի է նաև Ղուզիգիդան անունով: Ըստ ավանդության այս գյուղի նախահայրերը` Ալաշկերտցիներ և մշեցիներ, գալիս են Սարդար խանի մոտ և բնակության համար տարածք են խնդրում: Սարդար խանը իր ցանկությամբ տարածք է հատկացնում Եղվարդում: Գյուղի նախահայրերը հրաժարվում են նշված տարածքից, պնդելով իրենց տարածք հատկացնել Ղուզիգիդանում, չնայած որ այն արոտավայր էր և ամայի տարածք: Խանը զարմանում է նրանց ընտրության վրա և անվանում է նրանց «քոռեր»:
- Ղուզիգիդան եք ուզում թող լինի ձեր ցանկությամբ:
Այդ ժամանակից ի վեր գյուղի բնակիչներին անվանում են «քոռ» Ղուզիգիդանցիներ, այն առումով, որ իրենց լավն ու վատը չեն հասկանում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 18»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-04-06
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- http://aygeshat.am/Pages/Home/Default.aspx ԱՅԳԵՇԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅՔԵՋ
|
|