Ծաղկունք (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկունք (այլ կիրառումներ)
| գյուղ Հայաստանում | |||
|---|---|---|---|
| Ծաղկունք | |||
Գյուղի մուտքը | |||
| 40°12′0″N 44°18′0″E / 40.20000°N 44.30000°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի մարզ | ||
| Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
| Համայնք | Խոյ | ||
| Գյուղապետ | Դավիթ Կարապետյան | ||
| Մակերես | 3.8 կմ² | ||
| ԲԾՄ | 875 մ | ||
| Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▲1144 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | ծաղկունքցի | ||
| Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
| Փոստային ինդեքս | 1133[3] | ||
| |||
Ծաղկունք (նախկին անվանումը՝ Վերին Այլանլու), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 21 կմ հյուսիս-արևելքում՝ ծովի մակերևույթից 875 մ բարձրության վրա։ Ծաղկունք է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[4]։ Գյուղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկունքի մշտական բնակչությունը կազմել է 1144, առկա բնակչությունը՝ 1099 մարդ[6]։ 1831 թվականին ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն (114 հայ և 30 ադրբեջանցի բնակիչ), 1873 թվականից եղել է գրեթե բացառապես հայաբնակ[7]։ Ծաղկունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
| Տարի | Բնակչություն | |
|---|---|---|
| 1831 | 144 | [8] |
| 1873 | 174 | [9] |
| 1897 | 301 | [8] |
| 1926 | 354 | [8] |
| 1939 | 395 | [8] |
| 1959 | 596 | [8] |
| 1970 | 777 | [8] |
| 1979 | 872 | [8] |
| 1989 | 1057 | [10] |
| 2001 | 1141 | [8] |
| 2011 | 1144 | [1] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1295 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 30%, աշխատունակներ՝ 56%, հետաշխատունակներ՝ 14%։ Գյուղն ունի 250 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (118հա), կան խաղողի այգիներ (3հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 22 և 56 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 839
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 3 4 5 6 7 8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 712. — 4696 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|
| |||||||||||||||||||||||||||||
