Մեծամոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Քաղաք
Մեծամոր
Metsamor town view.jpg
Մեծամոր
Կոորդինատներ: 40°8′34″ հս․ լ. 44°6′59″ ավ. ե. / 40.14278° հս․. լ. 44.11639° ավ. ե. / 40.14278; 44.11639
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արմավիրի
Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյան
Հիմնադրված է 1969 թ.
Բնակչություն 9 000[1] մարդ (2015)
Տեղաբնականուն մեծամորցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 237
Փոստային ինդեքսներ 0910, 0911
##Մեծամոր (Հայաստան)
Red pog.png

Մեծամոր, քաղաքային բնակավայր Հայաստանի Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի 8853 բնակիչ։[2] Մեծամորը գտնվում է Արմավիր քաղաքից 8 կմ հյուսիս–արևելք, ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա։

Մեծամորը շրջակայքում են գտնվում համանուն Հայկական ատոմային էլեկտրակայանը։

Մեծամորը հիմնադրվել է 1969 թ որպես ՀԱԷԿ-ը կառուցողների ժամանակավոր ավան։ 1972 թ դարձել է բանավան, իսկ 1992 թ ստացել քաղաքի կարգավիճակ։ Գլխավոր հատակագիծը և հասարակական շենքերը նախագծվել են 1968 թ։

Բնակչություն և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հունվարի 1–ի դրությամբ Մեծամորն ուներ 12300 բնակիչ, իսկ այժմ 10300 բնակիչ։ Քաղաքն ունի 65 բնակելի շենք, որից 41 շենք 5 հառկանի 50 բնակարանոց է, 11–ը՝ 5 հարկանի 13 բնակարանոց, իսկ 13–ը՝ 9 հարկանի 36 բնակարանոց և 46 քոթեջ՝ 300մ² տնամերձ հողամասով։

Բնակելի ֆոնդը կազմում է 166629մ² կամ 2661 բնակարան։

Մեծամորի հողային տարածքը 285 հա է, որից քաղաքաշինության համար հատկացված է 212 հա, կանաչ գոտին՝ 150000մ² է։

Մեծամոր քաղաքի բնակարանային շինարարությունը սկսվել է 1970 թ։

Առաջին բնակելի շենքը շահագործման է հանձնվել 1971 թ դեկտեմբերին, իսկ բնակեցվել՝ 1972 թ փետրվարին։1972 թ բացվեց քաղաքի առաջին Գրիգոր Նարեկացու անվան միջնակարգ դպրոցը։ Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1980 թ, իսկ 1996 թ տեղափոխվել է նոր շենք։1988 թ բացվեց քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը։1975 թ Մեծամորն ուներ 4450 բնակիչ։

1977 թ շահագործման հանձնվեց մշակույթի տունը։1978 թ բացվեց 120 մահճակալանոց հիվանդանոցը։1979 թ շահագործման հանձնվեց 130 տեղանոց հյուրանոցը։1979 թ քաղաքն ուներ 7845 բնակիչ։ 1982 թ շահագործման հանձնվեց քաղաքապետարանի շենքը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում են 2 հանրակրթական և արվեստի դպրոցներ, մարզային համալիր, հիվանդանոց, 2001 թվականից՝ Սուր Ղազար եկեղեցին[3]։

Տեսար աններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. Արմավիրի մարզպետարան, Համայնք Մեծամոր
  3. «Հայաստան» հանրագիտարան. Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա. 2012. էջեր 1164. ISBN 978-5-89700-040-1.