Ագարակ (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիք | |
Քաղաքապետ | Արարատ Թումանյան[1] | |
Հիմնադրված է | 1949[2] թ. | |
Մակերես | 6±1 կմ² | |
ԲԾՄ | 650 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼4300 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Տեղաբնականուն | ագարակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 286 | |
Փոստային դասիչ | 3403 | |
| ||
Ագարակ ( արտասանություն), փոքր արդյունաբերական քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի հարավարևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։
Մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 4300 մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թ., որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 1949 թ.՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թվականի մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։
Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակը Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։
Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի] և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։
Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ագարակի արվեստի մանկական դպրոց
- Ագարակի մշակույթի պալատ
Բնակչություն[3][խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ագարակ քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ)
- Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայր
- Ագարակի մենաստան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://hetq.am/hy/article/133328
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 49—50.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015 թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ,»
- ↑ «Հայաստանի քույր քաղաք»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-12-ին։ Վերցված է 2015-01-31
|
|
|