Շենաթաղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենաթաղ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Շենաթաղ | |||
| 39°22′48″N 46°7′56″E / 39.38000°N 46.13222°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սյունիքի մարզ | ||
| Համայնք | Սիսիան համայնք | ||
| Այլ անվանումներ | Շինաթաղ | ||
| Մակերես | 43,84 կմ² | ||
| ԲԾՄ | 1760 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▼389 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | շենաթաղցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Շենաթաղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Շենաթաղ է։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Շինաթաղ։ 1940 թվականին վերանվել է Լեռնաշեն, իսկ 1991 թվականին՝ Շենաթաղ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սիսիանից մոտ 16 կմ հարավ-արևելք, Լորաձոր գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 1760 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 119 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքում են կառուցվել Տատան և Սագու կոչվող ամրոցները։ Գյուղի կենտրոնում պահպանվել է Սուրբ Մարտիրոս եկեղեցին՝ կառուցված 1704 թվականին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շենաթաղի մշտական բնակչությունը կազմել է 389, առկա բնակչությունը՝ 313 մարդ[3]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4], որոնց նախնիների մի մասը գաղթել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից, ինչպես նաև` Նախիջևանի Ղազանչի և Արցախի Հարար բնակավայրերից[5]։ Ստորև ներկայացված է Շենաթաղ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 78 | 422 | 672 | 628 | 564 | 476 | 368 | 345 | 390[6] | 389[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Ներկա պահին գյուղատնտեսությամբ է զբաղվում 146 տնային տնտեսություն։ Բավականին զարգացած է մեղվաբուծությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 578
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| ||||||||||||||

