Շենաթաղ (գետ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Լորաձոր (գետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենաթաղ (այլ կիրառումներ)
| Շենաթաղ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 23 կմ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Եսայուսար |
| Գետաբերանի տեղակայում | Որոտան |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Աղբաշգետ, Աղվերձաջուր, Ճենիգետ և Դարբասի գետ |
| Երկիր | |
| Երկրամաս | Սյունիքի մարզ |
Շենաթաղ, Գետաթաղի գետ, Գետաթաղու գետ, Լեռնաշեն, Լիգինկա, Լծեն, Լոր, Լորաձոր, Լորու գետ, Հաչենու գետակ, Հաչենու չայ, Շնաթաղ, Շնաթաղի գետ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռների հյուսիսարևմտյան լանջերի Եսայուսար գագաթից, 3200 մ բարձրությունից, երեք վտակներով՝ Աղբաշ, Հաչենուչայ, Տանտու, և Լծեն գյուղից 1 կմ հյուսիս-արևելքից, աջից միախառնվում Որոտան գետին։ Երկարությունը 23 կմ է[1]։ Լեռնային գետ է, անկումը՝ 1 կմ-ում 86 մ։ Սնումը հիմնականում ձնաանձրրևային է (64 %), հորդացումը՝ ապրիլից հունիս։ Ջրերն օգտագործվում ենորոգման նպատակով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 92 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 578 — 992 էջ։
|