Շենաթաղ, Գետաթաղի գետ, Գետաթաղու գետ, Լեռնաշեն, Լիգինկա, Լծեն, Լոր, Լորաձոր, Լորու գետ, Հաչենու գետակ, Հաչենու չայ, Շնաթաղ, Շնաթաղի գետ, գետ ՀայաստանիՍյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռների հյուսիսարևմտյան լանջերի Եսայուսար գագաթից, 3200 մ բարձրությունից, երեք
վտակներով՝ Աղբաշ, Հաչենուչայ, Տանտու, և Լծեն գյուղից 1 կմ հյուսիս-արևելքից, աջից միախառնվում Որոտան գետին։ Երկարությունը 23 կմ է[1]։ Լեռնային գետ է, անկումը՝ 1 կմ-ում 86 մ։ Սնումը հիմնականում ձնաանձրրևային է (64 %), հորդացումը՝ ապրիլից հունիս։ Ջրերն օգտագործվում ենորոգման նպատակով[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 92 — 150 էջ։