Վարդաբաց (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վարդաբաց
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Վարդաբաց համայնք
Մակերես2477.4 կմ²
Բնակչություն59 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վարդաբաց (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վարդաբաց (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Վարդաբաց, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վարդաբաց համայնքում[2][3][4][5], որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր[2][5], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Կուբաթլուի շրջանի բնակավայր[7]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հայկական անունը Վարդաբաց է[2][3][4][5]։ Գյուղի Վարդաբաց անվանումն էլ տրվել է Օնիկ Նաջարյանի կողմից այն հիմնավորմամբ, որ գյուղը, վերևից դիտելով, վարդի բացվելու տեսարանի է նման[8]։

Ադրբեջանցիներն այն անվանում են Աբիլջա[7]։

Քարոտան գյուղի հետ միասին ձևավորում են Վարդաբաց համայնքը[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 2477.4 հա տարածք, որից 928.0 հա գյուղատնտեսական նշանակություն, 1473.9 հա անտառային հողեր։ Վարդաբաց համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 83 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 120 կմ հեռավորության վրա[2]։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 15 գործող անհատական ջրհորներ։

Բնակավայրի տարածքով է անցնում Վարդաբաց-Կրմեն ոռոգման ջրատարը[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում ։ Բնակավայրը տեղաբաշխված է Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում՝ Որոտան գետի ստորին հոսանքի աջափնյակում։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշումների տակ տարածաշրջանի գյուղերը հայաթափվել են[8]։

1920 թվականին Որոտանի ստորին հոսանքի տարածքները բռնակցվել են Խորհրդային Ադրբեջանին։ Այդ տարիներին խորհրդային Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կառավարությունը ստեղծել էր քրդաբնակ գյուղեր, որոնց մի քանի տասնամյակների ընթացքում թուրքացրել են։ Այդպիսի բնակավայրերից մեկն էլ դարձել էր Վարդաբաց գյուղը։ 1923 թվականին վերոհիշյալ գյուղը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի,իսկ 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում[8]։

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվել է։ Բնակավայրը վերաբնակեցվել է 1997 թվականին, և առաջին բնակիչներն են եղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից Գրիգոր Ղարիբյանի և Օնիկ Նաջարյանի ընտանիքները[8]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[9]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Վարդաբաց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 59 մարդ, կա 18 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[10].

Տարի 2008 2009 2010 2018
Բնակիչ 60 52 70 56

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք ընդունված 16.06.1998 թվականին, ստորագրված 26.06.1998 թվականին, (արխիվացված 27․10․2022թ․)։
  4. 4,0 4,1 «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Քարեգահ. Քաշաթաղում գյուղերը նաեւ զարգանում են» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
  6. Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820 - Լ որոշման, որտեղ ներկայացված է Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք հանձնվել են Ադրբեջանին, (արխիվացված 28․10․2022թ․):
  7. 7,0 7,1 Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 712–713.
  9. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  10. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.