Սահառ
Գյուղ | |
---|---|
Սահառ | |
Երկիր | ![]() |
Շրջան | Քաշաթաղ |
Համայնք | Հայկազյան համայնք |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |

Սահառ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Մտնում է Հայկազյան համայնքի մեջ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Որոտան գետի ստորին հոսանքի ձախափնյա հարթավայրում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման տակ գյուղը լիովին հայաթափվեց, ինչն էլ պատճառ դարձավ գյուղի պատմամշակութային արժեքների մոռացվածությանը։
19-րդ դարում գյուղում հաստատվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ, ովքեր գյուղն անվանեցին Սարայ։ Նրանք հիմնահատակ վերացրին հայկական հետքը գյուղից[2]։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Սարայը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին Կուբաթլուի շրջանի կազմում[2]։
1993թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։ 1997 թվականին բնակավայրում հաստատվեցն ՀՀ մի շարք ընտանիքներ։ Գյուղը ստացավ Սահառ անունը։ Գյուղի աշակերտները սովորում էին Հայկյազյանի միջնակարգ դպրոցում[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Սահառ գյուղում բնակիչ չկար[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 666–667
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 360