Մովսեսաշեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մովսեսաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մովսեսաշեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Արախիշ (համայնք, Քաշաթաղի շրջան) | Արախիշ համայնք | |
ԲԾՄ | 1741 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 566 մարդ (2009) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 041 | |
| ||
Մովսեսաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Արախիշ, Վազգենաշեն և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան թևում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վայկունիք գավառում։ Մովսեսաշենը տեղաբաշխված է Շալվա գետի վերին հոսանքում՝ նրա Րախիշ վտակի ձախափնյա անտառապատ ձորալանջին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են։ Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ գյուղի պատմության և անվան մասին հետք անգամ չմնա։
19-րդ դարի սկզբներին ներկայիս Մովսեսաշենում հայտնվել էին քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ։ Հայկական բնակավայրը նրանք անվանակոչեցին Քյուրդ-Հաջի։ Նպատակ ունենալով տարածաշրջանից վերացնել հայկական հետքը՝ մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված քրդերը հողին են հավասարեցրել հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Այնուամենայնիվ Մովսեսաշենում միջնադարյան հայկական հետքը տեսանելի է[2]։
Գյուղի հարավային ծայրին պահպանվում են գերեզմանատան մասնիկները։ Մովսեսաշենում քրդերի կողմից կառուցված անասնագոմերի պատերի մեջ տապանաքարեր են ագուցված։ Գյուղից 2,5 կմ հարավ տեղակայված է Խաչինտակ կամ Խաչինյալ գյուղատեղին։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին[2]։
Մովսեսաշենը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ։
1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց[2]։
1995 թվականին այստեղ սկսվեց բնակավայրի վերաբնակեցման գործընթացը։ Այստեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված մի քանի ընտանիքներ և Հայաստանի բնակավայրերից քաղաքացիներ։ Գյուղը ստացավ Մովսեսաշեն անվանումը։ Բնակավայրը գտնվում է Արախիշ համայնքի կազմում[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Մովսեսաշեն գյուղում բնակվում էր 19 մարդ, կար 5 տնտեսություն[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 25 | 25 | 17 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 625.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 335.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.