Կարմիր Քուրդիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կարմիր Քուրդիստան
(Քրդստանի գավառ)

ռուս.՝ Курдистанский уезд
քրդ.՝ Köpдьстана Сор
ադրբ.՝ Qizil Kürdistan
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակ ԽՍՀՄ գավառ
Մտնում է Ադրբեջանական ԽՍՀ
Վարչկենտրոն Լաչին
Հիմնական լեզու Ռուսերեն (պաշտոնական)
Բնակչություն (1926) 51.426
Ազգային կազմ Քրդեր (37.182)
Ադրբեջանցիներ (13.745)
Map of Red Kurdistan (1923 1929) Կարմիր Քուրդիստանի քարտեզ (Gardmanahay).png
Հիմնադրված է Հուլիսի 7 1923 թ. թ.

Կարմիր Քուրդիստան (Քրդական գավառ, ռուս.՝ Курдистанский уезд, քրդ.՝ Köpдьстана Сор, ադրբ.՝ Qizil Kürdistan), վարչական միավոր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, որը գոյություն է ունեցել 1923 թվականի հուլիսի 7-ից մինչև 1929 թվականները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանի Սեֆյանների դինաստիան ներկայացնող շահերը, հիմնական հայկական տարածքներից անջատելու եղանակով ցանկանալով թուլացնել Խամսայի հայկական հինգ մելիքություններից կազմված դաշինքը, քրդական մի շարք ցեղերի տեղափոխում և բնակեցնում են Խամսայի մելիքների հիմնական տարածքի ու Զանգեզուրի միջև (ներկայիս Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջան և Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված):

Ռուս գիտնական Ե. Պչելինան, 1924 թվականին գիտական հետազոտություններ կատարելու նպատակով այցելելով նորաստեղծ գավառ, հայտարարել էր, որ մինչև միջին դարեր և ավելի ուշ այնտեղ բնակվել է հայ բնակչություն: Ըստ նրա՝ այդ մասին են վկայում իր կողմից հայտնաբերված պատմական հուշարձանները: Շրջանից հայ ազգաբնակչության հեռացման մասին կարելի էր հանդիպել այնտեղ բնակություն հաստատած քրդերի ժողովրդական հեքիաթներում և ժամանակագրություններում, որտեղ ասվում էր քրդերի եկվոր լինելու մասին[1]:

Առաջին անգամ շրջանին «Քուրդիստան» անվանումը տրվել է 1921 թվականին:

Քրդական գավառի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի պատմական տարածքի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ՝ հուլիսի 16-ին արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը: Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը ԼՂԻՄ-ի մեջ չընդգրկելը: 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ[2][3]:

Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան` Լաչին վարչական կենտրոնով:

1937 թվականին տեղի ունեցավ Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ներից քրդերի արտաքսումը դեպի Միջին Ասիա և Ղազախստան: 1944 թվականին նշված վայրեր արտաքսվեցին նաև Վրացական ԽՍՀ-ում բնակվող քրդերը, ինչպես նաև թուրք-մեսխեթներն ու համշենահայերը[4]:

Շրջանի վարչատարածքային վերացումից հետո այն մնացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: 1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը, Քարվաճառի ազատագրման ռազմագործողության շրջանակներում տարածաշրջանից դուրս մղելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին, իրենց վերահսկողությունն են սահմանել և այնտեղ: Ներկայում Կարմիր Քուրդիստանի տարածքը, որը հայկական պատմական Արցախի մի հատվածն էր զբաղեցնում, հանդիսանում է Արցախի Հանրապետության տարածք՝ ընդգրկելով Քարվաճառի շրջանն ու Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդստանի գավառը վարչատարածքային առումով բաժանված է եղել 6 վարչական միավորների: Գավառի վարչական կենտրոնը եղել է Լաչին քաղաքը, որը մինչև 1923 թվականը ունեցել է գյուղի կարգավիճակ:

Կարմիր Քուրդիստանի գրեթե բոլոր պետական հաստատությունները տեղակայված էին շրջանից դուրս՝ Շուշի քաղաքում[5]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 1926 թվականին Քրդստանի գավառում բնակվել է 51.426 մարդ, որոնց 72.3%-ը (37.182) եղել են քրդեր, 26.7%-ը (13.745)՝ թուրքեր (ադրբեջանցիներ), 0.7%-ը (373)՝ հայեր[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Քրդստան. կազմավորման և լուծարման աշխարհաքաղաքական ասպետները, Դավիթ Բաբայան: «21-րդ դար», թիվ 4(10), 2005թ. (հայ.), (ռուս.):