Jump to content

Երիցվանք (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երիցվանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Երիցվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Երիցվանք
Մակերես4766,0 կմ²
ԲԾՄ409 մետր
Բնակչություն241 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Երիցվանք (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Երիցվանք (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Երիցվանք, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 90 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 127 կմ հեռավորության վրա[1]։

Ամիրյան, Երվանդակերտ և Կրմեն գյուղերի հետ միասին կազմում է Երիցվանք համայնքը[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում` Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի գետի ստորին հոսանքի աջափնյա հարթավայրում։ Բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունը[2]։

Համայնքը հարթավայրային է, ունի 4766,0 հա տարածք, որից 2376,1 հա գյուղատնտեսական նշանակություն, 1953,6 հա անտառային հողեր։ Երիցվանք համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 7 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18–րդ դարի սկզբներին Ամիրյանը գտնվում էր Սյունիքի իշխանության Գիլաբերդ գավառում։

18–րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջաևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին։ Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում՝ Ամիրյանի պատմական անցյալի մանրամասներն և անգամ անունը մոռացության մատնվեն[2]։

Բերրի և ջրարբի հողերի վրա աչք տնկած թուրք և քուրդ խաշնարած ցեղերի ներկայացուցիչները տեր դարձան հայերի տներին ու ունեցվածքին։ Նրանք գյուղին տվեցին Սարալի անունը։

Մի քանի տասնամյակի ընթացքում եկվորները հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր այդ հուշարձանների հետքերն անգամ չեն երևում[2]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ–ին։

Ամիրյանը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականի Զանգելանի շրջանի կազմում[2]։

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1997 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիցվանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 241 մարդ, կա 68 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 172 158 175

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 41 աշակերտներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 643.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.