Ալաշկերտ (Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ալաշկերտ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղի | |
Բնակչություն | 126 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ալաշկերտ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 115 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 165 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 1157.0 հա, որից 1040.7 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության։ Ալաշկերտ համայնքի սահմանային գոտիով հոսում է Ողջի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 15 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցել է հայկական զինված ուժերի վերահսկողոթյան տակ 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել՝ 1997 թվականին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Ալաշկերտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 126 մարդ, կար 36 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 104 | 112 | 104 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքն ուներ գյուղապետարան, կար բուժաշխատող, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 37 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 326.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |