Ծաղկաբերդ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաբերդ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Ծաղկաբերդ
Մակերես6448,3 կմ²
Բնակչություն221 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաբերդ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծաղկաբերդ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ծաղկաբերդ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա[1]։

Մարաթուկ գյուղի հետ միասին կազմում է Ծաղկաբերդ համայնքը[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 6448,3 հա տարածք, որից 2868,0 հա գյուղատնտեսական նշանակություն, 3431,3 հա անտառային հողեր։ Ծաղկաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 40 գործող անհատական ջրհորներ, կան նաև բնական փոքր սեզոնային բնույթի աղբյուր-առվակներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրվել է 1993 թվականի սեպտեմբերին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ծաղկաբերդ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 221 մարդ, կա 61 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 238 204 211

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ ժայռափոր «Քրոնք» եկեղեցի (12-13-րդ դարեր), կամուրջ «Կոտրած» (17-18-րդ դարեր), քարանձավ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 46 աշակերտներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.